Բրիտանիայում հետազոտական կենտրոնը փնտրում է մսակեր կամավորների, որոնք պատրաստ են փողի դիմաց դառնալ վեգաններ
Բրիտանական Vegan Liftz հետազոտական կենտրոնը փնտրում է երեք մսակեր կամավորների, որոնք պատրաստ են փոխել իրենց համային հակումները և մեկ ամիս մսամթերք չօգտագործել։ Դրա համար մասնակիցներից յուրաքանչյուրը կպարգևատրվի երկու հազար ֆունտ ստեռլինգով, ասված է կազմակերպության կայքում:
Մասնագետներին անհրաժեշտ են 18-ից մինչև 60 տարեկան երեք մսակեր կամավորներ, որոնք պատրաստ են սեպտեմբերից վեգան դառնալ։ Կամավորները պետք է առողջ լինեն և առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար մսամթերք օգտագործած լինեն։
Փորձի մասնակիցներին փնտրում են Մեծ Բրիտանիայի տասը «մսակեր քաղաքներում»՝ Նյուքասլում, Գլազգոյում, Բիրմինգհեմում, Լիվերպուլում, Քովենթրիում, Լիդսում, Պորտսմուտում, Մանչեսթերում, Քարդիֆում և Լոնդոնում:
Կամավորները մեկ ամիս օրագիր կվարեն, որտեղ պետք է գրանցեն իրենց զգացողությունները և լուսանկարվեն փորձարկումից առաջ, ընթացքում և հետո:
Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես կփոխվի մսակերների ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը ամբողջովին բուսական սննդակարգի անցնելու դեպքում։
Կարծիքներ