Մեծ Բրիտանիան փետրվարին հարյուրավոր զինվորներ և տանկեր կուղարկի Էստոնիա
Լոնդոնը կարող է փետրվարին հավելյալ զորակազմ ուղարկել Էստոնիա, հայտարարել է հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոսս Ալենը, գրել է ՏԱՍՍ-ը:
Ալենը հավելել է, որ Գերմանիայում գտնվում բրիտանական գունդը պատրաստվում է ուղարկման։
«Խոսքը մոտ 850 զինվորականների, տանկերի, հրետանու և այլնի մասին է, այսինքն՝ նույնպիսի մարտական խմբի մասին է, ինչպիսին արդեն տեղակայված է Էստոնիայում»,- ընդգծել է նա։
Դեսպանը հավելել է, որ Էստոնիայում լրացուցիչ զորակազմի գտնվելու ժամկետը կախված կլինի իրավիճակից։ «Երկու-երեք ամսից բրիտանական և էստոնական կողմերը կգնահատեն հանգամանքները, տարածաշրջանի անվտանգությունը և որոշում կկայացնեն»,-ասել է նա։
Կարծիքներ