Ժիտոմիրում մարտական ուսումնական ինքնաթիռներ են բախվել. երեք օդաչու է զոհվել
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյում քրեական գործ է հարուցվել Ժիտոմիրի մարզում երկու Aero L-39 Albatros մարտական ուսումնական ինքնաթիռների բախման փաստով, որի հետևանքով զոհվել է երեք օդաչու։
Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ, սակայն, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ժիտոմիրի շրջանի երկնքում բախվել են երկու ՄիԳ-29 կործանիչներ։
Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները հետաքննում են Ժիտոմիրի մարզում մարտական ուսումնական L-39 ինքնաթիռի կործանման հանգամանքները։
Առկա տվյալներով, դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 25-ին։ Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ Ժիտոմիրի մերձակայքում երկնքում բախվել են երկու L-39 մարտական ուսումնական ինքնաթիռ։
Թռիչքի կանոնները խախտելու կամ դրանց նախապատրաստվելու փաստով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու օդանավի տեխնիկական վիճակի ուսումնասիրությանը, թռիչքներին նախապատրաստվելու կանոնների պահպանմանը: Մասնագետները կանցկացնեն սև արկղերի մանրակրկիտ ուսումնասիրություն»,- նշել են մամուլի ծառայությունից։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը նույնպես հայտնել են ավիավթարի մասին և հորդորել ըմբռնումով վերաբերվել միջադեպի հանգամանքների մասին տեղեկատվության հրապարակման ժամկետներին։
Կարծիքներ