Սիրիայի ղեկավարի խորհրդականը պատմել Է ընտրությունների ժամանակ արեւմտյան քարոզչության մասին
Սիրիայի քաղաքացիները նախագահական ընտրություններին իրենց զանգվածային մասնակցությամբ ցույց տվեցին իրենց աջակցությունը երկրի ղեկավարությանը, չնայած Արեւմտյան քարոզչությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
«Սիրիայի ժողովուրդն այսօր ասել Է իր խոսքը՝ հաջակցություն Սիրիայի միասնության եւ հաջակցություն Սիրիայի հաղթանակի, նրա ղեկավարության եւ, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադի»,-ասել Է Շաաբանը:
Պետության ղեկավարի խորհրդականի խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը, որը գերազանցել Է բոլոր սպասումները, խոսում Է այն մասին, որ «մարդիկ գիտակցաբար հաղթահարել են արեւմտյան պետությունների բոլոր թշնամական քարոզչական արգելքները, որոնք հայտնվել են պատերազմի սկզբում»:
Նրա խոսքով՝ նրանց նպատակը «Սիրիայի ժողովրդի նպատակաուղղվածությունը կոտրելն Է՝ փորձելով տեղի ունեցողը ներկայացնել որպես քաղաքացիական, կրոնական կամ դավանական պատերազմ»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ