Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական բազան հարձակման է ենթարկվել անհայտ ինքնաթիռի կողմից

Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական բազան հարձակման է ենթարկվել անհայտ ինքնաթիռի կողմից

Անհայտ ինքնաթիռը ռմբակոծել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում գտնվող Թուրքիայի զինված ուժերի բազան: Վերջին ամիսներին թուրքական զորքերը և, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակի զինյալները հարձակողական գործողություն էին իրականացնում այս նահանգի Այն Իսսա քաղաքի մատույցներում Միացյալ Նահանգների հովանավորությամբ գործող Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի դեմ: Այս մասին գրում է EADaily լրատվականը` հղում տալով Fars գործակալությանը:

Արաբական RT հեռուստաալիքը, հղում տալով քրդական Hawar լրատվական ծառայության հրապարակած զեկույցին, հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան «անհայտ ինքնաթիռը» հարվածել է Այն Իսսայի մատույցներին:

Ենթադրյալ ավիահարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում