Թուրքիան թույլատրել է արտակարգ իրավիճակներում օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ

Թուրքիան թույլատրել է արտակարգ իրավիճակներում օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ

Թուրքիան թույլատրել է արտակարգ իրավիճակներում օգտագործել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Թուրքիայի դեղերի և բժշկական սարքավորումների հանձնաժողովի ուսումնասիրության և գնահատման արդյունքում որոշվել է արտակարգ իրավիճակներում «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման թույլտվություն տալ: Մաղթում եմ, որ դա երկու երկրների համար օգտակար լինի: Այսպիսով, ռուսական պատվաստանյութը կլինի երրորդը, որը կկիրառվի մեր երկրում», - Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչան գրել է իր թվիթերյան օգտահաշվում:

Թուրքիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման մասին հայտնել է Ռուսստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը`հղում տալով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը,  Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչան ասել էր, որ առաջիկա երկու ամիսվա ընթացքում երկիրը դժվարություններ կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու հարցում և հավելել, որ նոր համաձայնություն է ձեռք բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 50 միլիոն դեղաչափ ձեռք բերելու վերաբերյալ:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, հղում տալով Ռուսաստանի Դաշնության ուղղակի ներդրումների հիմնադրամին, նշել էր, որ թուրքական դեղագործական ընկերություններն իրենց գործարաններում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ են արտադրելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում