Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Վիետնամի հանրային անվտանգության նախարար, բանակի գեներալ Թո Լամին առաջադրել են նախագահի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նման որոշում է կայացրել Վիետնամի իշխող կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի իններորդ պլենումը, որն ավարտել է իր աշխատանքը Հանոյում։
Պլենումն առաջարկել է Վիետնամի ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահի մշտական (առաջին) թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար։
Նախագահի և Ազգային ժողովի նախագահի պաշտոնները թափուր էին մնացել մարտին և ապրիլին նախագահ Վո Վան Թունգի և Ազգային ժողովի նախագահ Վուոնգ Դին Հյուի կամավոր հրաժարականներից հետո։
Կարծիքներ