ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում