Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Էկվադորի Գուայաքիլ քաղաքի բանտում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Այդ մասին երեքշաբթի օրը Twitter-ի իր էջում հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։
Նրա խոսքով՝ զոհերի թիվը «աճել է 31-ի, վիրավորներինը՝ 14-ի»։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։
Գլխավոր դատախազությունը երկու գործ է հարուցել, որոնցից մեկը՝ ահաբեկչության փաստով։ Իշխանությունների տվյալներով՝ բանտի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է։
Հուլիսի 23-ին Էկվադորի մի քանի բանտերում անկարգություններ են սկսվել։ Հինգ քրեակատարողական հիմնարկներում կալանավորների կողմից պատանդ են վերցվել շուրջ 90 պահակ։
Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն հուլիսի 25-ին հրամանագիր է ստորագրել երկրի բոլոր բանտերում 60 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին։
Կարծիքներ