Սեբալյոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Ռեալից

Սեբալյոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Ռեալից

Մադրիդի «Ռեալի» 27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը որոշել է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ մադրիդյան թիմից, չնայած այն հանգամանքին, որ անցած ամառ նա երկարաձգել է պայմանագիրն Արքայական ակումբի հետ մինչև 2027 թվականը։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սեբալյոսը դժգոհ է «Ռեալում» ստացած խաղաժամանակից։ Ընդգծվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սեբալյոսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 505 րոպե։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում