Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Չինաստան
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին չորեքշաբթի կայցելի Պեկին՝ կայունացնելու երկկողմ հարաբերությունները և քննարկելու գլոբալ հրատապ խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը։ Ինչպես նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, սա վերջին հինգ տարվա ընթացքում ԱԳՆ ղեկավարի առաջին այցն է Չինաստան։
Մեկօրյա ճամփորդության ընթացքում Քլերլին նախատեսում է հանդիպել իր չինացի գործընկեր Վան Յիի և Չինաստանի փոխնախագահ Հան Չժենի հետ: Բրիտանացի նախարարը, ինչպես հետեւում է հայտարարությունից, բանակցությունների ընթացքում կարծիք կհայտնի, որ «Չինաստանի գլոբալ նշանակությունը ենթադրում է պատասխանատվություն միջազգային անվտանգության ոլորտում»։ Այդ կապակցությամբ նա Չինաստանին կոչ կանի օգնել դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում, «նվազեցնել լարվածությունը Հարավչինական ծովում եւ դադարեցնել թշնամական գործունեությունը կիբերտարածությունում»։
Կարծիքներ