«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս

«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է ՝ այս անգամ հրավիրելով 3 յուրահատուկ բանախոսների:
Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից՝ նշելով, որ մայիսի 7-ին, 13:00-ին Մատենադարանում կհյուրընկալվեն՝
Ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ «Կենտրոնում մարդն է» բանախոսությամբ,
«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը՝ «Ոչ թե բախտ, այլ կամք» բանախոսությամբ,
«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսությամբ:
«Մտքի և փորձի փոխանակման այս միջավայրը քեզ համար է, եթե սիրում ես անվերջ կրթվել, զարգանալ և ծանոթանալ նոր մարդկանց հետ։
Նման հանդիպումները շարունակական են լինելու՝ ամեն անգամ նոր բանախոսներով ու նոր թեմաներով։
Մասնակցությունն անվճար է: Պարզապես պետք է գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/Y4BNQ3AW88n5XjvW7 ` նշելով, որ ցանկանում եք մասնակցել մայիսի 7-ին կայանալիք բանախոսություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ