Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով փոխվում են Լեռնագոգի մշակույթի տան դռներն ու պատուհանները

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Լեռնագոգ համայնքում ընթացքի մեջ են մշակույթի տան դռների և պատուհաների տեղադրման աշխատանքները:
Համայնքի մշակույթի տունը կառուցվել է 1986 թվականին և գործել մինչև 2005 թվականը:
Մշակույթի տանն են տեղակայված համայնքապետարանը և «Լեռնագոգի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը:
ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:
Կարծիքներ