Փարիզի կենտրոնում պայթյուն է որոտացել. Տան մի մասը փլուզվել է. կան վիրավորներ

Փարիզի կենտրոնում պայթյուն է որոտացել. Տան մի մասը փլուզվել է. կան վիրավորներ

Փարիզի կենտրոնում տան մասնակի փլուզման հետևանքով 16 մարդ վիրավորվել է, նրանցից 7-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է BFM TV-ն։

Նախնական տվյալներով՝ հունիսի 21-ի ցերեկը Փարիզի հինգերորդ թաղամասի շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ալֆոնս Լավերան հրապարակում՝ Վալ-դե-Գրաս և Սեն-Ժակ փողոցների տարածքում։

Պայթյունի հետեւանքով փլուզվել է ռազմական հոսպիտալի հարեւանությամբ գտնվող Փարիզի ամերիկյան ակադեմիայի ճակատը։

Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանների կողմից։ Քաղաքի իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս ժամանակավորապես չայցելել տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում