ՀԱՄԱՍ-ի՝ պատանդներին ազատ արձակելու մերժումը խաթարել է զինադադարը. Բայդեն
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մերժումը պատանդ պահվող երիտասարդ կանանց ազատ արձակելուց առաջացրել է Մերձավոր Արևելքում զինադադարի փլուզումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Բոստոնում՝ իր նախընտրական արշավի համար դրամահավաքի միջոցառմանը։
«Ես շատ հստակ կասեմ. ՀԱՄԱՍ-ի՝ մնացած երիտասարդ կանանց ազատ արձակելու մերժումը տապալեց այս գործարքը և վերջ դրեց պայքարի դադարին», - ասել է Բայդենը: Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
«Սրանք քաղաքացիական կանայք են, հիմնականում՝ 20-ից 39 տարեկան, ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է նրանց ազատ արձակել՝ համաձայն ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի», - հավելել է ամերիկացի առաջնորդը: Նա նաև մեղադրել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին կանանց և աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։
Կարծիքներ