Պուտինը կայցելի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա, որը կտևի ոչ ավելի, քան մեկ օր:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:
«Վաղը տեղի կունենան նախագահ Պուտինի աշխատանքային այցերը Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Կարծիքներ