Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, 4 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Արցախի Հանրապետությունում վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 152 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2358 քաղաքացու հետազոտություն, որից 295-ի մոտ պատասխանը դրական է եղել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կարծիքներ