Ծխախոտը կթանկանա. Ինչ է ենթադրում համաձայնագրի վավերացումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը:
Այս համաձայնագիրը նախատեսում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները ծխախոտային արտադրանքի հարկման միասնական քաղաքականություն իրականացնեն: Ճիշտ է, անդամ երկրներից յուրաքանչյուրին թույլատրվելու է որոշ աննշան շեղումներ ընդհանուր գծից, բայց այս համաձայնագրի վավերացումը ենթադրում է, որ արդեն 2024թ. ԵԱՏՄ տարածքում ծխախոտի գները գրեթե նույնական կլինեն:
Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում ծխախոտը գրեթե երկու անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում, կարելի է ասել, որ նույնը տեղի կունենա նաև մեր շուկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ