Մոդրիչը չի օգնի «Ռեալին» «Գրանադայի» հետ խաղում

Մոդրիչը չի օգնի «Ռեալին» «Գրանադայի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ հանդիպումը:

Marca-ի հաղորդմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը մկանային ցավեր ունի և չի մասնակցել դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած մարզումը:

Լուկա Մոդրիչը դեկտեմբերի 22-ին բուժզննում կանցնի:

«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում