Հարավային Կորեայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի զորքերի թվաքանակը երկրում կմնա անփոփոխ

Հարավային Կորեայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի զորքերի թվաքանակը երկրում կմնա անփոփոխ

ԱՄՆ-ը Կորեայի Հանրապետությունում իր զորակազմը կպահպանի ներկայիս մակարդակում՝ 28 500 մարդ: Դեկտեմբերի 2-ին այդ մասին Սեուլում հայտարարել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Սո Ուկը՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«Ամերիկյան կողմը խոստացել Է պահանել Հարավային Կորեայում իր զորակազմի ընթացիկ թվաքանակը»,- նշել Է նա: Սո Ուկը նաեւ հայտնել Է, որ բանակցությունների ընթացքում կողմերն «առաջընթացի են հասել» պատերազմական ժամանակ իր զորքերի օպերատիվ ղեկավարումը Սեուլին հանձնելու հարցի շուրջը եւ 2022 թվականին պլանավորում են ավարտել այդ գործընթացին հարավկորեական կողմի պատրաստության գնահատումը: 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմից հետո Սեուլն իր զորքերի ղեկավարման իրավունքը հանձնել Է Վաշինգտոնին՝ ԿԺԴՀ-ի ներխուժման սպառնալիքից երկրի պաշտպանության համար:

Խաղաղ ժամանակ զորքերի հրամանատարության իրավունքը Սեուլին Է վերադարձվել 1994 թվականին, սակայն զինված հակամարտության ժամանակ օպերատիվ ղեկավարման իրավունքը մինչ օրս մնում Է Վաշինտոնինը: Օսթինը դեկտեմբերի 1-ին այցով Կորեայի Հանրապետություն Է ժամանել մասնակցելու համար համատեղ անվտանգության հարցերին նվիրված 53-րդ կոնսուլտատիվ խորհրդակցությանը: Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը դարձել Է առաջինը Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում