ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնում Ուկրաինայի վերջին զարգացումների կապակցությամբ
Ուկրաինայի իրադարձությունները խորապես անհանգստացնող են Չինաստանում և հասել են մի կետի, որը Պեկինը չէր ցանկանում տեսնել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։
«Չինաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված վերջին զարգացումներով, որոնք այժմ հասել են մի կետի, որը մենք չէինք ուզում տեսնել», - ասել է նա։ «Չինաստանը միշտ ձևավորում է իր դիրքորոշումը՝ ելնելով տեղի ունեցողի էությունից»։
Կարծիքներ