Հարկադիր կատարման փուլում արտոնությունից օգտվելու համար մնացել են հաշված օրեր
ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու համար մնացել է գրեթե 20 օր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
«Հորդորում ենք մեր այն քաղաքացիներին, ովքեր ունեն մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված, չվճարված ՃՈ տուգանք, շտապեն օգտվել արտոնությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վճարումներ հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։
«Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Կարծիքներ