Բլոգեր Արթուր Չախոյանը վարչապետին վերագրվող կեղծ տեղեկություններ է հրապարակել
Ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Արթուր Չախոյանը վարչապետին վերագրվող կեղծ տեղեկություններ է հրապարակել:
Բանն այն է, որ վերջինս սոցցանցի իր էջերից մեկում հրապարակել է տեսանյութ և հայտնել, թե իբրև Նիկոլ Փաշինյանն է այն կիսվել TikTok-ի իր էջում։
Տեսանյութը ՌԴ ոստիկանության գործողություններից մի կադր է, որտեղ բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների նկատմամբ: Ըստ բլոգերի՝ այսկերպ վարչապետն իբր սպառնացել է ոստիկանության միջոցով ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ:
Իրականությունն այն է, որ Կառավարության ղեկավարը նման տեսանյութ չի հրապարակել TikTok-ի իր էջում:
Կարծիքներ