Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ՝ նվիրված արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության խնդիրներին

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ՝ նվիրված արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության խնդիրներին

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ հերթական նիստ, որը վարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Այս մասին տեղեկացրին Հանրային խորհրդի քարտուղարությունից։

Նիստի օրակարգի միակ հարցն էր «Քաղպաշտպանության համապետական ու տեղային խնդիրները և անելիքները հետպատերազմյա Հայաստանում և Արցախում»:

Նիստի հիմնական զեկուցողը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանն էր: Նիստին հրավիրվել էին նաև ֆրանսահայ կամավորական Լևոն Մհլամյանը, ով մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:

Նիստին հրավիրվել էին նաև Արցախյան վերջին պատերազմին մասնակցած երիտասարդ կամավորականներ:

Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ՝ Արամ Սաֆարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Անգելինա Արշակյանը, Կառլոս Ղազարյանը, Գեղամ Օհանյանը, Անահիտ Աղոյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարդան Մարաշլյանը, Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում