Լավրովը Թրամփին անվանել է «վառ անհատականություն» եւ «կյանքի քաղաքական գործիչ»

Լավրովը Թրամփին անվանել է «վառ անհատականություն» եւ «կյանքի քաղաքական գործիչ»

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «վառ անհատականություն» եւ «կյանքի քաղաքական գործիչ», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ «զարմանքով է հետեւում» Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին:

«Նա վառ անհատականություն է: Հիշում եմ նրա հետ երկու հանդիպումները, երբ ես այցով Վաշինգտոնում էի, եւ նրա բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ես ներկա էի: Թրամփը վառ անհատականություն է: Ինչպես ասում են՝ կյանքի քաղաքական գործիչ: Այսինքն, այնտեղ, որտեղ շահ կա, այնտեղ պետք է անել առավելագույն, իսկ որտեղ շահ չկա, թող ինքնահոսի»,-ասել է Լավրովը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում