Կեղծ դիմում ՀՔԾ պետին. Մարտի 1-ի ֆոնին փորձել են գումար աշխատել. «Ժողովուրդ»

Կեղծ դիմում ՀՔԾ պետին. Մարտի 1-ի ֆոնին փորձել են գումար աշխատել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 8-ին կառավարության նիստում ընդունված 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևի, չափի, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևի, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծի ընդունումից հետո եղել են անձինք, որոնք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին են դիմել և ներկայացրել այնպիսի հիմնավոր փաստաթղթեր, թե, իբր, իրենք մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժել են և կորցրել են առողջությունը՝ այդկերպ ցանկանալով կառավարությունից ստանալ 15 միլիոն դրամ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ Ռուզաննա Ազրոյանը 2019 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՀՔԾ պետին դիմում է 15.000.000 ՀՀ դրամ ստանալու համար:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռուզաննա Ազրոյանի մոտ ախտորոշված հիվանդության պատճառահետևանքային կապի վերաբերյալ վերը նշված ձեռագիր գրառումները բացակայել են: Այս արարքի համար վերոնշյալ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-178 հոդվածներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում