Անհասկանալի խտրականություն. Ինչ է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում, որի իրականացման արդյունքում կորոնավիրուսի համավարակի և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին կտրվի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործող օրենքով սահմանվում է վեցամսյա ժամկետ, սակայն կառավարությունը համարում է, որ այսպիսի մեծ ժամկետը խոչընդոտ է հատկապես այն դեպքերում, երբ մահացած անձը իրավաբանական անձի միակ մասնակիցը կամ բաժնետերն է, միաժամանակ նաև տվյալ իրավաբանական անձի տնօրենը, և ժառանգության փոխանցման վեցամսյա ժամկետը խոչընդոտ է այդ ընկերությունների բնականոն գործունեության շարունակման համար:
Անհասկանալի է միայն, թե ինչու է այս կարգավորումը տարածվելու միայն կորոնավիրուսային համավարակի կամ պատերազմի հետևանքով մահացածների վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ