Պետրոս Պետրոսյանը հերթական մեդալը բերեց Հայաստանի հավաքականին
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Քիչ առաջ իրենց մրցելույթներն ավարտեցին Մ20 տարեկան 102 կգ քաշային տղաները:
Հայաստանը ներկայացնում էր Պետրոս Պետրոսյանը: Հայ ծանրորդը երկամարտի 349կգ (155+194) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Պետրոսը նաև երկու փոքր բրոնզե մեդալ նվաճեց:
Պետրոսը Հայաստանի 14-րդ ներկայացուցիչն էր Եվրոպայի առաջնությունում և 13-րդ մեդալը բերեց մեր հավաքականին:
Կարծիքներ