Ավստրալիայում կոալան վթարի պատճառ է դարձել

Ավստրալիայում կոալան վթարի պատճառ է դարձել

Կոալան հանկարծակի հայտնվել է Ավստրալիայի հարավում գտնվող Ադելաիդա քաղաքին հարող մայրուղում: Վարորդը, տեսնելով կենդանուն, շտապ արգելակել է: Նրա հետևից եկող մեքենաների վարորդները չեն կարողացել խուսափել բախումից, գրում է The Guardian- ը:


Դրա պատճառով վեց մեքենա է վնասվել: Մարդկանցից ոչ ոք չի տուժել: Վթարի հետևանքով մայրուղում խցանում է առաջացել: Կենդանուն բռնել են ու տեղափոխել Ադելաիդայում գտնվող կոալայի խնամքի կենտրոն: Ավելի ուշ փորձագետները, ուսումնասիրելով կոալային, նրան բաց են թողել անտառում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում