8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել. ադրբեջանագետ
Ստացվող տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը հրետանակոծում է Արցախի տարբեր քաղաքներ։ ԻՐ ֆեյսբուքյան էջում այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Սա այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները բազմաթիվ զիջումների գնացին իրավիճակը դեէսկալացիայի տանելու համար։
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան օրեր առաջ ասել էր, որ Բաքվին նախազգուշացրել են, որ ռազմական գործողություններն անընդունելի են։ Բայց քանի որ Ալիևը չի տեսնում գործողությունների վտանգ ԱՄՆ֊ի կողմից, հանգիստ արհամարհում է նախազգուշացումները։
8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել...»,-գրել է նա։
Կարծիքներ