Լյովա Գևորգյանը՝ ըմբշամարտի երիտասարդների ԱԱ արծաթե մեդալակիր
Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:
125 կգ քաշային կարգի եզրափակչում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Լյովա Գևորգյանը գոտեմարտել է իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ և պարտվել 4-4 հաշվով:
Մինչև եզրափակիչ հասնելը Գևորգյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:
Կարծիքներ