Չինաստանն արբանյակ Է արձակել տարերային աղետների հետեւանքների կանխման համար
Չինաստանը հունվարի 26-ին ուղեծիր Է դուրս բերել L-SAR 01A («Տանցե-1 01А») արբանյակը՝ երկրաբանական ծրագրերի իրականացման, սեյսմիկ ակտիվության դիտարկման եւ տարերային աղետների հետեւանքների կանխման համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան: Ինչպես ճշտվում Է WeChat սոցիալական ցացի՝ նրա Էջում, մեկնարկն իրականացվել Է տեղական ժամանակով 07:44-ին (Երեւանի ժամանակով 03:44-ին) CZ-4C («Չանչժեն-4-ցե») հրթիռի միջոցով՝ երկրի հյուսիսի Ցզյուցյուան տիեզերակայանից: Հայտարարության համաձայն՝ արբանյակը նաեւ կօգտագործվի անտառային տնտեսությունում:
Ենթադրվում Է, որ այն թույլ կտա Էականորեն բարձրացնել վերահաս կատակլիզմների մասին ժամանակին ազդարարման աշխատանքի մակարդակը, «կբարձրացնի ազգային պաշարների եւ շրջակա միջավայրի անվտանգության ապահովման արդյունավետությունը»: Պեկինն ակտիվորեն զարգացնում Է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաներ Լուսնի յուրացման համար:
Չինացի գիտնականները զուգահեռաբար իրականացնում են աստղակերպերի եւ Մարսի հետազոտման ծրագիր: Ուղեծրում կառուցվում Է ՉԺՀ-ի տիեզերակայանը, որն ըստ պլանի պետք Է սկսի գործել 2022 թվականին: 2021 թվականին Չինաստանն իրականացրել Է 55 արձակում՝ սահմանելով ազգային ռեկորդ: Այդ ցուցանիշով, ինչպես պնդում Է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան, ՉԺՀ-ն անցած 12 ամսում առաջ Է անցել ԱՄՆ-ից՝ զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ