Կոնգրեսի պատվիրակությունը մտադիր է մոտ ժամանակներս այցելել Չինաստան և Ճապոնիա

Կոնգրեսի պատվիրակությունը մտադիր է մոտ ժամանակներս այցելել Չինաստան և Ճապոնիա

Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը կգլխավորի ամերիկացի օրենսդիրների պատվիրակությունը, որը մոտ ապագայում մտադիր է այցելել Չինաստան, Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով սենատորի օգնականին։

Ակնկալվում է, որ Շումերի այցը, ով քննադատում է Չինաստանի քաղաքականությունը և կոչ է անում ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Պեկինի նկատմամբ, կարող է տեղի ունենալ հոկտեմբերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում