Նուբար Աֆեյանը խոսեց կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Նուբար Աֆեյանը խոսեց կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը աշխատանքներ  տանում՝ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ  պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Այս մասին Նուբար Աֆեյանն ասաց «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը:

Աֆեյանը հիշեցրեց, որ 2020-ի հունվարից Moderna-ն սկսել է զբաղվել պատվաստանյութի մշակմամբ, և դեկտեմբերին բոլոր անվտանգության ստուգումներն անցնելուց հետո սկսել է դրա մասսայական արտադրությունը, որից հետո պատվաստանյութը սկսել է կիրառվել ԱՄՆ-ում  և այլ երկրներում, որոնք շատ ավելի վաղ փուլից էին դիմել, որ ստանան պատվաստանյութը:

«Մենք բավականին ուշադիր ենք նաև, թե ինչ վարքագիծ է դրսևորում վիրուսը, այն անընդհատ փոփոխվում է, շարունակում է վտանգ ներկայացնել մեզ համար: Վիրուսի շտամերը բավականի լուրջ փոփոխություններ են ունենում, մենք անընդհատ վիրուսի նոր տարբերակներ ենք գտնում»,-ասաց Աֆեյանը:

Նա նկատեց, որ նոր շտամերը ունենում են տարբեր ազդեցություն նրանց իմունային համակարգի վրա, ովքեր արդեն վարակվել են կամ նրանց իմունային համակարգի վրա, ովքեր պատվաստվել են:

«Այս շաբաթների ընթացքում մենք աշխատանքներ ենք տանում հարավաֆրիկյան շտամի դեմ նոր վակցինա մշակելու նպատակներով: Բնականաբար, մենք չգիտենք՝ մեր ընտրած ռազմավարությունը ճիշտ է, թե ոչ, մենք պետք է փորձենք հնարավորինս արագ ավարտել փորձարկումները, որպեսզի կարողանանք նաև հնարավորինս արագ վերջ դնել այս համավարակին»,-ասաց Աֆեյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում