Կոլումբիայում թալանել են եպիսկոպոսներին
Ոստիկանների համազգեստով մի խումբ զինված անձինք թալանել են Բոգոտայում տեղի ունեցած կաթոլիկ եպիսկոպոսների կոլումբիական համաժողովի մասնակիցներին: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Իրավապահ մարմինների խոսքով՝ որպես ոստիկան ներկայացած 8-10 հանցագործ ներխուժել են կրոնական հաստատություն, կապել պահակներին ու համաժողովի մասնակիցներին և բոլորին փակել մի սենյակում: Դրանից հետո ավազակները չհրկիզվող պահարանից գողացել են մոտ 55 միլիոն պեսո (15 հազար դոլար) ու փախուստի դիմել չորս մեքենայով:
Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործությունը նախապես ծրագրված է եղել: Գողերին բռնելու հարցում օգնություն ցույց տալու համար 5,5 հազար դոլար պարգև է նշանակվել:
Կարծիքներ