Զելենսկին մեկնում է Թուրքիա, որտեղ ռազմական համաձայնագիր է ստորագրվելու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հոկտեմբերի 15-ից 17-ը Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում կստորագրվի երկկողմ ռազմական շրջանակային համաձայնագիր:
Այս մասին հայտնում է Մեդիամաքսը եւ նշում, որ համաձայնագրի նախագիծը Ուկրաինայի կառավարության կողմից հաստատվել էր հոկտեմբերի 14-ին:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ասել է, որ համաձայնագիրը հիմք կստեղծի պաշտպանական ոլորտում առկա ուկրաինա-թուրքական համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու եւ ավելի քան 20 նոր ուղղություններով գործակցություն սկսելու համար:
Անդրեյ Տարանը նշել է, որ Զելենսկիի կողմից վերջերս հաստատված Ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որի հետ Ուկրաինան ռազմավարական գործընկերություն է զարգացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար:
Կարծիքներ