Կառուցվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ կառուցվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին։ Ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կառուցվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական մայրուղին։
Ներկայումս ընթանում է Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգումը:
2019թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև-Աղվանի 6 կմ ճանապարհահատվածը։
Նախատեսված է`
2021թ.-ին՝ Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի
2022թ.՝ ևս 10 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։
Ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թթ»։
Կարծիքներ