Անտառային հրդեհների պատճառով «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի աստղ Էդդի Ռեդմեյնը կորցրել է տունը
Բրիտանացի դերասան, «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի աստղ Էդդի Ռեդմեյնը զրկվել է առանձնատնից Ֆրանսիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
2 մլն ֆունտ արժողությամբ տունը գտնվում է Լազուրե ափում և 35 տարի պատկանել է նրա ծնողներին։ Ռեդմեյնն այնտեղ է անցկացրել իր մանկությունը։
Կրակը լրիվ ոչնչացրել է տան երկրրդ հարկը։ Շինությունը գտնվում է բլրի լանջին՝ շրջապատված անտառով։ Տարածքում կա թենիսի կորտ, լողավազան։ Ամռանը դերասանն այն վարձակալության է հանձնում շաբաթական 7․8 հազար ֆունտով։ Դերասանի հոր խոսքով՝ հրդեհի ժամանակ առանձնատանը բնակվել են Ռեդմեյնի ընկերները, ովքեր ստիպված են եղել փախչել։
Օգոստոսի 18-ին հայտարարվել էր, որ Ֆրանսիայի հարավարևելյան Վար դեպարտամենտում հրդեհը 1 մարդու մահվան պատճառ է դարձել, տուժել է 27 մարդ։
Կարծիքներ