Արի քեզ այսօրով խոստովանեմ, որ դու իմ ոգեշնչման աղբյուրն ես. պատգամավոր

Արի քեզ այսօրով խոստովանեմ, որ դու իմ ոգեշնչման աղբյուրն ես. պատգամավոր

Հայաստան ջան, անկախությանդ օրը շնորհավոր, թանկագինս: Դու այնքա՛ն հին ես, այնքա՛ն իմաստուն, այնքա՛ն շատ բաներ ես տեսել ու ապրել, բայց արի ու տես, որ քո անկախությունը ինձնից փոքր է 2 տարով, ապրես, տակավին երիատասարդ ես մնացել:
Արի քեզ այսօրով խոստովանեմ, ոնց որ կանեն մարդիկ ծննդյան օրով, քիչ մը գինովցած, որ դու իմ ոգեշնչման աղբյուրն ես, որ քեզնից ես անսպառ ուժ եմ ստանում ու սովորում չընկրկել անգամ ամենաբարդ պահերին: Բեր պատմեմ քեզ, սիրելիս, որ աշխարհի որ անկյունը գնում եմ, որքան էլ սիրուն ու հետաքրքիր թվա, միևնույն է, քո մոտ վերադառնալը անխուսափելի հաճելի է, դու ֆանտաստիկ ձգողականություն ունես: Չգիտեմ էլ` ոնց ես կարողացել այսքան բարդություններ տեսնելուց, փշրվելուց ու նորովի հավաքվելուց հետո մնալ այսքան լավատես, այսքան հզոր, այսքան դիմացկուն, այսքան ոգեշնող ու երբեք չես կորցրել ուժեղ գրկելու ունակությունդ: Հա, գիտես, դու ինձ միշտ գրկել ու ուժ ես տվել ամենաբարդ պահերին, սովորեցրել երբեք չհուսահատվել և միշտ ուրախ ապրել: Չգիտեմ էլ՝ որտեղ է քո բառացիկ ձգողականության գաղտնիքը: Միգուցե անսահման ձգվող քո լեռների, սառը ու համեղ ջրերի, սիրուն մարդկանց, երկար ճանապարհների ու հոգի մտնող և մտքեր օդափոխող բնության մեջ, բայց հավանաբար այստեղ տիեզերական ու աստվածային բան կա նաև: Անկախությանդ 29-ամյակը շնորհավոր իմ սիրուն, ապրես որ կաս, ապրես, որ ուժեղ ես, համառ ու ոգեշնչող, գիտես միշտ կողքիդ եմ իմ ամբողջ սրտով ու անսահաման սիրում եմ քեզ: Կենացդ Հայաստան!

ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում