Sky Sports. Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի Շվեդիայի առաջնություն
Բրիտանական Sky Sports-ի տեղեկությամբ, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի շվեդական «Համարբյու»:
Աղբյուրի հաղորդմամբ, «Միլանն» ու հարձակվողը չեն երկարաձգի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը: Մի քանի անգամ շվեդը հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել հայրենիքում:
Իբրան համարվում է «Համարբյուի» համասեփականատեր: Գոլահարը պանդեմիայի շրջանում հասցրել է մարզվել այդ ակումբի կազմում:
Կարծիքներ