Քննարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի շարունակականությունը. առաջիկայում հայտարարություն կլինի
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգում: Այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։
Այս մասին հայտնել են նախարարությունից:
Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։ Բռնի տեղահանված անձանց համար այս պահին հետևյալ ծրագրերն են իրականացվում.
առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագիր,
կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիր,
սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր,
մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր։
Կարծիքներ