Հավանայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 9-ի
Հավանայի կենտրոնում գտնվող Սարատոգա հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, 40-ը վիրավորվել են: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Այս պահին հայտնի է ինը զոհի և 40 վիրավորի մասին: Մեր խորին ցավակցություններն ու անկեղծ զորակցությունը զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- գրել է նա։
Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Կղզի նահանգի իշխանությունները սկսված հետաքննության ընթացքում բացառել են հարձակման վարկածը։ Հիմնական պատճառ է համարվում վթարը։
Կարծիքներ