Հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք, առողջացել 295 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 126 դեպք, որից 329 հազար 576-ը`առողջացած, 7936-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5119 բուժառու: Մեկ օրում կատարվել է 6885 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք, առողջացել է 295 քաղաքացի, արձանագրվել է մահվան 15 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 516 հազար 680-ի:
Կարծիքներ