Ռուսաստանում հետաքննություն է սկսվել կրկեսային ներկայացման ժամանակ նացիստական համազգեստով կապիկի ելույթից հետո
Ռուսաստանում հետաքննություն է սկսվել պետական կրկեսում նացիստական համազգեստով կապիկի ելույթից հետո:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, կրկեսային ներկայացման մեջ հանդես են եկել նաև նացիստական դրոշով փաթաթված այծեր: Ներկայացումը ցուցադրվել է Իժևսկ քաղաքի «Ուդմուրտիա» կրկեսում հունվարի ութին:
Նշվում է, որ ներկայացումը պատրաստվել է Ռուսական Ուղղափառ եկեղեցու պատվերով, որի խոսքով՝ շոուն խորհրդանշում էր նացիզմից «հրաժարումը»:
Հետաքննությամբ զբաղվող դատախազները հայտարարել են, որ ներկայացման մասին տեղեկացել են, երբ որոնումներ են կատարել համացանցում, որից հետո էլ սկսել են գործի քննությունը:
ՌԴ պետական օրենքն արգելում է նացիստական խորհրդանիշների ցուցադրումը հանրության մեջ:
Կարծիքներ