Բռնցքամարտի հավաքականը տարին կսկսի ծաղկաձորյան հավաքով

Բռնցքամարտի հավաքականը տարին կսկսի ծաղկաձորյան հավաքով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 15-ից 12-օրյա հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:

«Հայաստանի հավաքականը հունվարի 15-ից կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին: Հավաքական թիմը գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորի մարզաբազայում: Հավաքին կմասնակցի 24 բռնցքամարտիկ»,-ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում