«Միկին հրաշքների գրքում». Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջնախաղ է նախատեսվում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ կբարձրանա «Միկին հրաշքների գրքում» ներկայացումը:
Վաթսուն րոպե տևողությամբ ինտերակտիվ բեմադրության հիմքում ընկերասիրությունն է, ազնվությունը, դիմացինին կարեկից և օգտակար լինելը, բարությունը, միասնականությունը։
Իրադարձությունները զարգանում են բոլորին քաջ հայտնի Միկի մկնիկի շուրջ: Ներկայացման ժամանակ երեխաները կհանդիպեն ինչպես ժամանակակից մուլտերի, այնպես էլ՝ հեքիաթների սիրված հերոսների։
Երեխաներին սպասում է հրաշքներով և անակնկալներով լի երեկո, որտեղ չարի և բարու մշտական պայքարում հաղթում է բարին։
Ներկայացումը նախաձեռնել է «Փերֆեկտ իվենթսը»։
Կարծիքներ