Լավրովը հայտարարել է Աֆղանստանում ռազմական Էսկալացմանը Ռուսաստանի պատրաստականության մասին
Առաջիկա ամիսները կարող են որոշիչ դառնալ Աֆղանստանի համար, սպասվում Է մարտական ակտիվության սրում, Ռուսաստանը պատրաստ Է իրադարձությունների ցանկացած զարգացման: Այդ մասին մայիսի 24-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Որոշիչ կարող են դառնալ առաջիկա ամիսները: Դատելով կանխատեսումներից, դրանց բաժին կընկնի սեզոնային մարտական ակտիվության հերթական սրումը: Շատ բան կախված կլինի հակամարտող աֆղանական կողմերի՝ կառուցողական երկխոսություն վարելու պատրաստակամությունից եւ պայմանավորվելու ապագա պետական կարգի հանգուցային հարցերի շուրջ»,-ասել Է Լավրովը:
Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է Աֆղանստանում իրադարձությունների ցանկացած զարգացման»:
«Բայց, իհարկե, մեր շահագրգռությունն այն Է, որպեսզի այնտեղ իրադրությունը կայունանա: Այդ նպատակով մյուս երկրների հետ միասին եռանդուն աջակցություն ենք ցուցաբերում ազգային հաշտության գործընթացին, Մասնավորապես, դա անում ենք ընդլայնված «եռյակի» շրջանակներում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի մասնակցությամբ: Հետագայում նկատի ունենք ակտիվացնել Մոսկովյան ձեւաչափի աշխատանքը, որի մեջ մտնում են տարածաշրջանի բոլոր երկրները եւ ԱՄՆ-ը»,-նախարարը նշել Է «Փաստեր եւ փաստարկներ» թերթին տված հարցազրույցում:
Մոսկվան թալիբների հետ շփումների ժամանակ ուղղակիորեն հանդես Է գալիս նրանց կողմից Աֆղանստանում իշխանության մոնոպոլացման դեմ, ընդսմին այդ սցենարի կապակցությամբ երկյուղները հնչում են առաջին հերթին Արեւմուտքում, մայիսի 24-ին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ