Ուկրաինայում չեն լինի ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորքեր․ Շոլց

Ուկրաինայում չեն լինի ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորքեր․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումն Ուկրաինայում:

«Մենք թույլ չենք տա պատերազմի սրում, այսինքն՝ պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»,- ասել է Շոլցը Դրեզդենում քաղաքացիների հետ երկխոսության ժամանակ։ 

Նա հավելել է, որ ուկրաինական հողում չեն լինի ո՛չ գերմանացի զինվորականներ, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորքեր, քանի որ հակառակ դեպքում՝ դա մեծ վտանգ կբերի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում