Արցախի նախագահը «Իքս Գրուպ» ընկերության ղեկավարի հետ քննարկել է առկա ներդրումային հնարավորությունները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն Արցախում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների համար:
Քննարկվել են Արցախի տնտեսության ներկա վիճակն ու առկա ներդրումային հնարավորությունները:
Կարծիքներ