Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը։
«16 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ